Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Լյարդի ցիռոզ. armeniamedicalcenter.am

Լյարդի ցիռոզը լյարդի տարբեր քրոնիկ հիվանդությունների վերջնական փուլն է: Այն ախտորոշվում է, երբ լյարդի բջիջներում (հեպատոցիտներ) փոփոխությունները դառնում են անվերադարձ: Լյարդի բջիջները քայքայվում են բորբոքային գործընթացների հետևանքով, իսկ նրանց տեղում առաջանում է ֆիբրոզ (շարակցական) հյուսվածք: Այս փոփոխությունները կարելի է անվանել իմունոդեֆիցիտային:
Հեպատոցիտների վնասումը լուրջ ախտաբանության պատճառ է դառնում, քանի որ նրանք շատ կարևոր գործընթացներ են իրականացնում՝ մասնակցում են նյութափոխանակության և սեկրետոր գործընթացներին, վնասազերծում են թունավոր նյութերը:
Լյարդի ցիռոզը փուլային ընթացք ունի. այդ շրջանները որոշվում են հատուկ` Չայլդ Պյուի սանդղակով: Անհրաժեշտ են նաև որոշ հետազոտություններ:
Առաջին աստիճանի դեպքում գրեթե բացակայում են ախտանշանները, քանի որ հիվանդությունը դեռ կոմպենսացված է: Այս շրջանում արյան մեջ ցածր է բիլիռուբինը և պրոթրոմբինային ինդեքսը` մինչև 60-80 միավոր:
Հիվանդության երկրորդ փուլում դիտվում են թուլություն, ապաթիա, գլխացավ, սրտխառնոց և փսխում, վատ ախորժակ, աջ թուլակողում` տհաճ զգացողություն, քթային արյունահոսություն, տղամարդկանց մոտ կարող է ճաղատություն սկսվել, դիտվել կրծքագեղձերի մեծացում: Զարգանում է լյարդային էնցեֆալոպաթիա և ասցիտ: Այս փուլն անվանում են սուբկոմպենսացված ցիռոզ, քանի որ հիվանդությունը դեռևս հնարավոր է վերադարձնել կոմպենսացված շրջան:
Հաջորդը վերջնային՝ տերմինալ փուլն է, երբ զարգացել է էնցեֆալոպաթիա և ասցիտ. մաշկը դեղին երանգ է ստանում, դիտվում են մկանային ատրոֆիա և սակավարյունություն: Այս փուլը վտանգավոր է լուրջ բարդությունների զարգացմամբ, որոնք կարող են մահացու ելքի հասցնել:
Այդ բարդություններից են՝ լյարդային կոման, դռներակի թրոմբոզը, լյարդի քաղցկեղը, ներքին արյունահոսությունները, նաև` վարակիչ բարդությունները:
Լյարդի վիճակը կարելի է պարզել անամնեզով, հատուկ թեստերով, որոնցում օգտագործվում են արյան հետազոտությունները, բայց ոսկե ստանդարտը լյարդի բիոպսիան է:
Հատուկ ալգորիթմերով որոշվում են ֆիբրոզի փուլը (Ֆ0, Ֆ1, Ֆ2, Ֆ3, Ֆ4) և նեկրոբորբոքային գործընթացի աստիճանը (Ա0, Ա1 Ա2, Ա3): Այդ սանդղակն իր մեջ ներառում է 6 ցուցանիշ՝ տարիք, մարմնի զանգվածի ինդեքսը, հիպերգլիկեմիան, թրոմբոցիտների քանակը, ալբումինի մակարդակը, ասպարտատամինատրանսֆերազա և ալանինամինատրանսֆերազա ֆերմենտների փոխհարաբերությունը:
Ցիռոզի աստիճանից կախված կարելի է կանխատեսել բուժառուի կյանքի տևողությունը (3-10 տարի):
Ցիռոզի պատճառները
Պատճառները տարբեր են՝ ամենատարածվածը վիրուսային հեպատիտն է, հատկապես հեպատիտ C-ն (97 տոկոս դեպքերում հեպատիտ C-ն է դառնում ցիռոզի առաջացման պատճառ): Կարևոր պատճառներից են նաև ալկոհոլը և որոշ դեղերի երկարատև օգտագործումը:
Ցիռոզի բնածին ձևը որոշ գենետիկ ախտաբանությունների հետևանք է (հեմոքրոմատոզ, թիրոզինոզ, գալակտոզեմիա և այլն): Լյարդի արյան շրջանառության խանգարման և երկարատև երակային կանգի դեպքում զարգանում է հիվանդության կանգային ձևը: Նյութափոխանակա-ալիմենտար ցիռոզը զարգանում է մետաբոլիկ խանգարումների հետևանքով: Երկրորդային բիլիար ցիռոզը հետևանք է լեղու հոսքի խանգարման: Եթե ցիռոզի պատճառը չի հայտնաբերվում, ախտորոշվում է կրիպտոգեն ցիռոզ:
Ախտանշանները
Ախտանշանները կախված են հիվանդության փուլից: Հիմնական ախտանշաններից են՝ անաշխատունակությունը, որովայնում տհաճ զգացողությունները, բարձր ջերմությունը, հոդացավերը: Հետազոտման ժամանակ հայտնաբերվում է փայծաղի մի փոքր մեծացում, լյարդի մեծացում և կարծրացում, նրա մակերեսի դեֆորմացիա: Ուշ շրջաններում լինում են որովայնի փքվածություն, սրտխառնոց և փսխում, դիարեա` ճարպոտ սննդից, ցավ` աջ թուլակողում: Տերմինալ փուլում դիտվում են դեղնություն, ասցիտ, ոտքերի այտուց, կերակրափողի երակների լայնացում, կարող է զարգանալ թութք:
Բուժումը
Ցիռոզի բուժումը երկարատև է, որը ներառում է նաև երկրորդային կանխարգելումը: Նշանակվում են հեպատոպրոտեկտորներ, վիտամիններ: Վիրուսային հեպատիտների ժամանակ կիրառվում են հակավիրուսային դեղեր:
Հիվանդն ընդունում է հատուկ սննդակարգ` թիվ 5: Այն պետք է ընդունել փոքր չափաբաժիններով, բացառել տապակած և ճարպոտ մթերքը, օրական խմել ամենաքիչը 1,5 լիտր ջուր: Բացառել է պետք ալկոհոլը, սահմանափակել սպիտակուցների, աղի ընդունումը:
Արգելվում են.
- քիմիական հավելումները, պահածոները,
- տապակած, աղի, մարինացված, ապխտած մթերքը,
- շոկոլադը, պաղպաղակը, քաղցրեղենը,
- կենդանական ճարպը, մարգարինը, ճարպոտ միսը, մսաջուրը,
- աղի պանիրները, յուղոտ կաթնամթերքը,
- լոբազգիները, սխտորը, սոխը, բողկը, թրթնջուկը,
- թթու մրգերը և հատապտուղները,
- քաղցր գազավորված ըմպելիքը, թունդ թեյը և սուրճը:

Կարդացեք նաև

Մարդկանց մոտ 80 տոկոսից ավելի դեպքերում օրգանիզմում հայտնաբերվում է Helicobacter Pylori մանրէն. սա գաստրոէնտերոլոգների կողմից ներկայացված վերջին...


Աղիների միկրոֆլորան աղեստամոքսային համակարգի առողջության գրավականն է:
Աղիների բակտերիաները սնվում են բջջանքով և սննդային թելիկներով...


Լակտոզայի անընկալությունը սննդային անընկալության տեսակ է, որի դեպքում մարդը չի կարողանում մարսել, կամ վատ է ընդունում կաթը և կաթնամթերքը...


Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...


Այրոցը հաճախ դիտվում է ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության, քրոնիկ խոլեցիստիտի, լեղաքարային հիվանդության, դիաֆրագմայի կերակրափողային բացվածքի ճողվածքի ժամանակ...


Հիպերբիլիռուբինեմիան արյան մեջ բիլիռուբինի մեծ քանակն է, որն արտաքինից արտահայտվում է մաշկի նորմալ գույնի փոփոխությամբ: Նորմայում արյան մեջ այդ պիգմենտի քանակը չպետք է գերազանցի 20,5 մկմոլ/լ-ը...


Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...


Ռեֆլյուքս կոչվում է տարբեր հեղուկների հետադարձ հոսքը. տվյալ դեպքում` ստամոքսից կերակրափող։ Գոյություն ունի նաև գազային ռեֆլյուքս (հետհոսք)՝ ստամոքսի մասսամբ կարծր կամ` հաճախ, հեղուկ պարունակության...


Ի՞նչ վարակ է հելիկոբակտեր պիլորին:
Հելիկոբակտեր պիլորին գրամ բացասական միկրոբ է, ունի պարույրաձև տեսք և ապրում է ստամոքսաելքի շրջանում...


Լյարդի ճարպային հեպատոզը հիվանդություն է, որի դեպքում լյարդի բջիջներում տեղի է ունենում ճարպի ավելցուկային կուտակում: Դա հավաքական հասկացություն է, և իր մեջ ներառում է երկու ախտաբանական վիճակ...


Կոլոնոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է, որը նախատեսված է հետազոտելու հաստ աղիքային համակարգը՝ հետանցքից մինչև կույր աղու գմբեթ, երբեմն մինչև բարակ աղու վերջին հատված՝ իլեուս...


Ի՞նչ է հետազոտում էնդոսկոպիան:
Էնդոսկոպիան հետազոտության եղանակ է, որ օգնությամբ հետազոտում են ամբողջ մարսողական համակարգը...


Դարեր շարունակ մարդկանց հետաքրքրել է զկռտոցի պատճառը, նրանք փորձել են բացատրություններ տալ, ոմանք` խելամիտ, ոմանք՝ հորինված...


Որդանման ելունը կույր աղու թերաճած ելունն է, որն իր ձևով որդ է հիշեցնում: Մինչև վերջերս այն համարվում էր մարդու օրգանիզմի ավելորդ մաս, որից միայն տհաճություններ կարելի էր սպասել։ Հենց այդ պատճառով տարբեր...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն